Լրահոս
Օրվա լրահոսը

17 հայ ռազմագերիների վերադարձը՝ Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար

Հոկտեմբեր 04,2022 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։

Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

 

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: