Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի համար ընդունելի է ոչ թե «ԼՂ հայեր», այլ` «Արցախի Հանրապետության քաղաքացիներ» եզրույթը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 05,2022 23:23

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանի ու Բայրամովի՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակվել  «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի խնդրանքով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

-«ԼՂ հայեր» եզրույթի կիրառումն ընդունելի՞ է արդյոք նման մակարդակի բանակցությունների ժամանակ։ Միջազգային հանրության մոտ այն թյուրըմբռնում կարո՞ղ է առաջացնել։

– Արցախի Հանրապետության իշխանությունների համար ընդունելի է ԼՂՀ կամ Արցախի Հանրապետության քաղաքացիներ եզրույթը։

– Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու հարցը նախքան Ժնևյան հանդիպումն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցվե՞լ է արդյոք։ Արցախ –Ադրբեջան ուղիղ կապը հնարավոր համարո՞ւմ եք։ Ինչպե՞ս եք այն պատկերացնում ներկա վիճակում։

– Բաքվի և Ստեփանակերտի միջև առկա   հարաբերություններին ԱՀ նախագահը անդրադարձել է 2022թ. սեպտեմբերի 19- ի ուղերձում՝ նշելով,  ԱՀ-ն բաց է ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի, առանց Արցախի  կարգավիճակի հարցի շոշափման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը, ապա  2022թ. հոկտեմբերի 3-ի ԱՀ ԱԽ հայտարարության մեջ  հստակեցվել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31