Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտարարել է, որ Բաքուն սատարում է հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ հստակեցնելով, որ այդ գործընթացը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը միմյանց փոխլրացնող գործընթացներ են, գործոն, որը կարող է նպաստել աշխարհում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
Ալիևը նաև կարևորել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակի ստեղծումը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության ապահովման: Նրա կարծիքով՝ այդ հարթակում հնարավոր կլինի քննարկել էներգետիկայի, հաղորդակցությունների և այլ ոլորտներին առնչվող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ