Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աշխարհիկ դպրոց պատմական Վահանավանքում․ առաջարկ Կապանի համայնքապետին (տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 09,2022 21:25

Սյունիքի մարզկենտրոն Կապանում գտնվող Վահանավանքը հիմնադրվել է Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը։

10-րդ դարի կառույցի տարածքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սեւադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի եւ Գրիգոր Ա-ի, ինչպես նաեւ՝ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։ Հունիսի 25-ին մեծ հանդիսությամբ նշվեց Վահանավանքի 1111-ամյակը։ Հենց այդ օրն էլ այսուհետ համարվեց Վահանավանքի ուխտի օր։

Պատմաբան Գրիշա Սմբատյանը տոնակատարության օրն առաջարկեց Վահանավանքում հիմնել դպրոց։ « Պատմիչը գրում է՝ այստեղ վարժվում էին աստվածային գիտություններին, վանքում գործում էր ավելի քան մաքրակրոն վանական։ Սա նշանակում է, որ  վանականներն անգործ չեն նստել, միայն չեն աղոթել, պատարագ մատուցել։ Նրան  գիտություն են ուսուցանել, սովորել են Վահանավանքում, բնականաբար՝դպրոց է եղել»,-նշեց Գրիշա Սմբատյանը։  Նա Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին առաջարկեց Վահանավանքում աշխարհի դպրոց հիմնել, որտեղ մարդիկ նաեւ հոգեւոր փառավորություն կստանան։ «Պատրաստենք այն սերունդը, որը կխորանա գիտությունների մեջ, կուսումնասիրի մեր երկրամասի, մեր փոքրիկ  Կապանի ամեն մի  գյուղը, որը մի մեծ աշխարհ է»,-դիմելով համայնքապետին՝ ասաց Գրիշա Սմբատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31