Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 589 դեպք, մահվան 13 դեպք է արձանագրվել

Հոկտեմբեր 10,2022 16:56 Share

Հոկտեմբերի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 589 դեպք, որից 276-ը արտակարգ, այդ թվում՝ 185 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 112 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31