Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության 1/3 տոկոսը ծխախոտային տարբեր ապրանքատեսակներ օգտագործող են. Ալեքսանդր Բազարչյան

Հոկտեմբեր 12,2022 17:22

Հանրապետությունում չափահաս բնակչության 28 տոկոսը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 51,5 տոկոս, կանանց շրջանում՝ 1,8 տոկոս.վերջին հետազոտության արդյունքները ներկայացրեց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում:

Մարիամ Մնացականյան

«Ծխախոտի կիրառությունն իրապես խնդիր է առողջապահական համակարգերի համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Ծխախոտը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար՝ սրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ: Մեր քաղաքականության մեջ է մտնում ինչպես չծխողներին երկրորդային ծխից պաշտպանելն, այնպես էլ՝ այն ծխողներին աջակցելը, որոնք ցանկանում են հրաժարվել ծխախոտից»,-ասաց Մարիամ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ մահացության կառուցվածքում չարորակ ուռուցքները կազմում են 14,8 տոկոս, շաքարային դիաբետը՝ 1,3, շնչառական օրգանների հիվանդությունը՝ 8,3 տոկոս։ «Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի օգտագործմանը, ապա այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտություններն անցկացվել են դեռ 2017թ.։ Այդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծխում է բնակչության մոտ 27,9 տոկոսը։ Նրանց 51,5 տոկոսը տղամարդիկ են, 1,8 տոկոսը՝ կանայք»,- տեղեկացրեց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Ալեքսանդր Բազարչյան

«51 տոկոսը բարձր ցուցանիշ է: Փաստորեն, մոտավորապես, բնակչության 1/3 տոկոսը ծխախոտային տարբեր ապրանքատեսակներ օգտագործող են: Կան հյուսիսային Եվրոպայի շատ երկրներ, որոնք ցանկանում են մինչև 2040 թվական ծխախոտի օգտագործումը հասցնել 5 տոկոսի, մեր առջև ևս խնդիր է դրված՝ որքան հնարավոր է նվազեցնել ցուցանիշը»,-հավելեց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխախոտի տարածվածության նոր տվյալները հասանելի կլինեն տարվա վերջին, երբ կամփոփվեն ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրությունների արդյունքները: Քանի որ վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են էլեկտրոնային և նմանատիպ այլ ծխախոտային արտադրանքները, տարեվերջյան տվյալները կարտացոլեն նաև նոր տիպի ծխախոտային արտադրանքի կիրառությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշում են ծխելու դեմ պայքարի ազգային օրը։ 2004թ. հոկտեմբերի 12-ին հանրապետությունը վավերացրել է Ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան։ Այդ կոնվենցիային միացել է եւս 181 երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31