Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ալիևն ու Պուտինը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հարցը. «Ազատություն» ռ/կ

Հոկտեմբեր 13,2022 22:03

Ադրբեջանը տրամադրված է հասնելու «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության», այս մասին Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր բոլոր հանդիպումներում մենք չենք շրջանցում մեր տարածաշրջանի խնդիրները, անվտանգության, տարածաշրջանում խաղաղության հասնելու խնդիրները: Այսօր մենք նաև այս մասին կխոսենք: Մենք տրամադրված ենք հասնելու երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում և կարծում ենք, որ մեր կողմից առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունն ի վերջո ձեռք բերվի»,- հայտարարել է Ալիևը։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում Ալիևի մատնանշած երկարաժամկետ խաղաղության գործում Մոսկվայի երբեմնի ակտիվ միջնորդությանը փոխարինում է Արևմուտքը։ Ռուսաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց դժգոհությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի և Վաշինգտոնի գործադրած ջանքերի կապակցությամբ։

Կրեմլի ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին շեշտել է՝ տարածաշրջանը շարունակում է մնալ Մոսկվայի տեսադաշտում։

«Բնականաբար, մենք միշտ մեր տեսադաշտում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հույս ունեմ, որ այս առիթից էլ կօգտվենք, որպեսզի բոլոր այդ հարցերի շուրջ խոսենք, ևս մեկ անգամ ճշտենք դիրքորոշումները»,- ասել է նախագահ Պուտինը:

Այս տարվա փետրվարին պաշտոնապես դաշնակիցներ դարձած Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում՝ Ասիայում փոխգործողության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Վաղը նախագահներ Պուտինը և Ալիևը կմասնակցեն կրկին Աստանայում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որին ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե Ալիևն ու Պուտինը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան- Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հարցը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր ասել, թե Մոսկվան մտադիր է առաջարկել եռակողմ գագաթնաժողով անցկացնել՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ՝ հույս հայտնելով համաձայնություն ձեռք բերել ամենամոտ ժամկետներում։

 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31