Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը․ նրան փնտրում էին անհետ կորածների մեջ

Հոկտեմբեր 17,2022 21:45

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։ Այսօր սակայն պարզվել է, որ երիտասարդն անմահացած է․ նա ժամկետային զինծառայող էր։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից։

Ակումբն իր էջում տեղադրել է զինվորի լուսանկարը՝ հայտնելով մահվան գույժը․

«Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հերոսի մահով ընկել է մեր եղբայրը՝ դարպասապահ Կարեն Կարապետյանը:

Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»:

Նրան ճանաչողները բնութագրում են որպես հավասարակշռված, համեստ ու բարի անձնավորություն, որին անհամբեր սպասում էին՝ հուսալով եւ հավատալով, որ ողջ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31