Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն օգտակար է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը

Հոկտեմբեր 31,2022 23:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը գնահատել է օգտակար:

«Մեր կարծիքով, շատ օգտակար հանդիպում էր»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այն տևել է ավելի քան երկու ժամ:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվի վերջնական պայմանավորվածություն:

«Ինչպես և պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը, կշարունակենք գտնել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են վերջակետ դնելու այս երկար ձգվող հակամարտությանը»,- ասել է նա:

Պուտինի խոսքով՝ այսօրվա քննարկումը խոսում է այն մասին, որ «մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի մասին»: «Երբ ասում եմ մեր բոլոր երկրների, նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանի բոլոր երկրները: Քանի որ հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված են այս տարածքում ապրող բոլոր ժողովուրդները»,- ասել է Պուտինը:

Խոսելով համաձայնեցված հայտարարության մասին՝ Պուտինն ասել է. «Պետք է անկեղծ ասեմ, որ ամեն ինչ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված եղանք հանել նախապես մասնագետների մակարդակով մշակված տեքստից: Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31