Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը

Նոյեմբեր 10,2022 10:52

Այսօր ձերբակալվել է Բերդի համայնքապետ, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այդ մասին Aravot.am–ին հայտնեց Մանուչարյանի պաշտպանը՝ փաստաբան Արման Թամրազյանը։ «Ոչ թե բերման է ենթարկվել, այլ ձերբակալվել է, իմ տեղեկություններով այս պահին նրան տեղափոխում են հակակոռուպցիոն կոմիտե։ Չգիտեմ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն հավանաբար պաշտոնական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու մեղադրանքով։ Չակերտների մեջ՝ մենք շատ համոզված ենք, որ այս ձերբակալությունը այսօրվա ավագանու նիստը «խափանելու միտում չունի» և կապ չունի նիստի հետ»,-հավելեց Թամրազյանը։

Հիշեցնենք, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր և ազատ է արձակվել մեկ ամիս առաջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։

Այսօր գումարվում է Բերդի ավագանու նիստը։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն է։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարը հրապարակվել է Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 10-ին՝ գրությամբ․ «Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Բարի վերադարձ, պարո՛ն համայնքապետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930