Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում Հայաստանի վեց շախմատիստներ իրական պայքար են մղում Եվրոպայի առաջնության մեդալների համար

Նոյեմբեր 11,2022 11:39

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար իրական պայքար մղում են վեց շախմատիստներ: Հինգ տուրից հետո 18 տարեկանների խմբում Մարիամ Մկրտչյանը 4,5 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը, նույնքան միավորով Մամիկոն Ղարիբյանը առաջատարների եռյակում է:

12 տարեկան տղաների պայքարում Նարեկ Ղազարյանը եւ Մանվել Առաքելյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 5-րդ եւ 7-րդ հորիզոնականներում:

Պոլինա Կոբակը 14 տարեկան աղջիկների խմբում 4,0 միավորով 7-րդն է, իսկ 10 տարեկան տղաների մեջ Տիգրան Համբարձումյանը 4,0 միավորով եզրափակում է տասնյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930