Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Պեմզաշենում կատարված դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածը

Նոյեմբեր 12,2022 21:51

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը և կա ձերբակալված, որը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն էլ, 32-ամյա տղամարդը  ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

«Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ձերբակալված 32-ամյա Վ․-ն, ըստ մեր տեղեկությունների, ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղեկացված, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։

Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներխուժելուց։

Ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրել է,  որ Ամանորին ընդառաջ Զարինեի ամուսինը գումար է ուղարկել, հենց այդ պահանջով էլ մտել է այդ տուն։

32-ամյա տղամարդը 3 երեխաների հայր է, նրա՝ հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունենալու մասին պնդումներ կան։

Ոստիկանությունը խիստ հսկողություն է անցկացնում ձերբակալվածի տան մոտ։

Այսօր 31-ամյա մոր ու երկու զավակների հուղարկավորությանը մասնակցող պեմզաշենցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ իրենք գյուղ մտնող կասկածելի, անծանոթ մարդու չեն տեսել։

Նրանք միաժամանակ հայտարարում էին՝ եթե պարզվի հանցագործը իրենց տեղանքից է, Լինչի դատաստանի կարժանացնեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930