Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«STARMUS»-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա. Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 18,2022 20:55

Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանն ամփոփել են «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի արդյունքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 5-10 Երևանում անցկացված «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:

Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, «STARMUS» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը:

Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները, ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու համայնքներում 200-ից ավելի մասշտաբային միջոցառումների անցկացումը՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձառությունը բարձրակարգ գիտական բովանդակության ամբողջ պահանջարկի բացահայտման և երիտասարդությանը գիտությանը մոտեցնելու հիմք են հանդիսանալու:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նպատակները, որոնք դրվել են միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իրականացվել են և կրթական, գիտական, մշակութային առումով չափազանց կարևոր արդյունքներ են ձեռք բերվել: «Հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել «STARMUS» փառատոնի մեր գործընկերներին, անձամբ՝ Գարիկ Իսրայելյանին այս փառատոնը Հայաստան բերելու և Հայաստանի տեսանելիությունն այս ուղղություններով մեծացնելու համար:

Չեմ հոգնի կրկնել, որ «STARMUS»-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա, քանի որ մենք այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների, յոթ նոբելյան մրցանակակիրների, որոնք օրեր շարունակ այցելեցին բուհեր, դասախոսություններով և շքեղ միջոցառումներով հանդես եկան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես ասացի, մեր առջև դրված խնդիրներն այսպիսով լուծվել են»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են փառատոնի շրջանակում անցկացված միջոցառումներին, Հայաստանում նմանատիպ այլ միջոցառումների անցկացման հնարավորությանը և գիտության ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող այլ ծրագրերին:

ՀՀ կառաավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930