Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում եղևնու վրա բողոքի ցույց անցկացնողն ինքնահրկիզվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Նոյեմբեր 22,2022 20:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի երիտասարդ բողոքի ցույց էր անցկացնում Գյումրու Թատերական հրապարակի եղևնիներից մեկի վրա։ Նա բարձրացել էր ծառին, իր գաղափարներ էր տարածում` կոչ անելով միավորվել, հայրենիքը փրկել, խոսում էր հավատքից, պահանջում էր, որ իր մոտ գա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Ոստիկանները գտել էին նրա մորաքրոջն ու մտերիմ ընկերոջը։ Վերջիններս եկել են Թատերական հրապարակ, նրան համոզել վայր իջնել ծառից։ Երիտասարդը վայր է իջել ու կայծակնային արագությամբ իր մոտ եղած բենզինով ինքնահրկիզվել։ Պարզվել է նրա մոտ թույն չէր, ինչպես հայտարարում էր, այլ բենզին։

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Գյումրի ԲԿ֊ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ պարանոցի, իրանի, շնչուղիների տարբեր` 3-4 աստիճանի` այրվածքներով,  նրան տեղափոխել են հիվանդանոց, մարմնի մակերեսի 30֊40 տոկոսն այրված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930