Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նիստերին

Նոյեմբեր 30,2022 21:20

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական տեսչական մարմինների կառավարման  խորհուրդների նիստերին: Նիստերը, համապատասխանաբար, վարել են՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը:

Վերոնշյալ նիստերում քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր: Հաստատվել են 2023 թվականին տեսչական մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերը։

Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։

Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930