Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Դվինի հնավայր, Ֆրանկոֆոնիայի այգի և լորաբուծարան

Դեկտեմբեր 01,2022 18:49

Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոր Կյանք գյուղում հիմնադրված «Տեսիլ Էկո» լորաբուծարան:

Ընկերության հիմնադիրներ Սիրվարդ Այվազյանի ու Տելեմակ Սահակյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է ֆերմայում: Ընտանիքը 2 տարի առաջ է հայրենիք վերադարձել, բիզնեսը 20 թռչնով են սկսել, հիմա ունեն 20 հազարից ավելի լոր, օրական 5000 ձու են հավաքում և շուրջ 200 հատ լոր վաճառում: Բիզնեսը զարգացնելու նպատակով օգտվել են նաև պետական աջակցության ծրագրերից:

Վարչապետի տիկինը ծանոթացել է արտադրական ամբողջ ցիկլին` ինկուբատոր, թռչնագոմ, սպանդանոց, փաթեթավորում: Արտադրանքը հիմնականում Երևանում են սպառում, վերջին շրջանում պահանջարկի ավելացում են նկատում:

Վարչապետի տիկնոջ գնահատմամբ՝ Սիրվարդի և Տելեմակի քայլը հայրենադարձման ու բիզնեսի հիմնման հիանալի օրինակ է, ինչը կարող է նաև վարակիչ ազդեցություն ունենալ:

Հաջորդ կանգառը Հնաբերդում էր, ուր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Դվինի հնավայր: Նրան դիմավորել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:

Դվինը հիմնադրվել է 4-րդ դարում, եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հնավայրի տարածքում վերջին տարիներին վերականգման ակտիվ աշխատանքներ և պեղումներ են իրականացվում: Համայնքը նպատակ ունի հնավայրի տարածքում թանգարան կառուցել:

Արարատի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Մասիս քաղաքում, որտեղ այցելել է Ֆրանկոֆոնիայի այգի:
Զբոսայգին հիմնադրվել է 2019 թվականին, ունի խաղահրապարակներ, շատրվաններ: 3 տարվա ընթացքում դարձել է Մասիսի բնակիչների սիրելի վայրը:

Վերջին տարիներին Մասիսի շատ դպրոցներում ֆրանսերեն է դասավանդվում, Մասիսի զարգացման հիմնադրամը նախատեսել է առաջիկա տարիներին «ԹՈւՄՈ» կենտրոն հիմնել զբոսայգու հարակից տարածքում:

Վարչապետի տիկինը զբոսնել է Մասիսի Ֆրանկոֆոնիայի այգում, շփվել զբոսնող քաղաքացիների ու երեխաների հետ:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031