Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայանը՝ «Երկիր մեդիայի» արտոնագրից զրկվելու մասին

Դեկտեմբեր 02,2022 15:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն այսօր կայացած մրցույթի արդյունքում զրկվեց արտոնագրից, իսկ «Հ2»-ը կրկին հաղթող չճանաչվեց:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն Aravot.am-ի հետ զրույցում առայժմ ձեռնպահ մնաց հանձնաժողովի որոշումը մեկնաբանելուց: Որոշման ամբողջական տարբերակը կողմերին կտրամադրվի եռօրյա ժամկետում. ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո միայն, հեռուստաընկերության ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ:

«Այս պահին, փաստորեն կա դատարանի որոշումով, որպես հայցի ապահովման միջոց, մրցույթից դուրս բերված մեկ սլոթ եւ ունենք երկու հեռուստաընկերություն՝ «Երկիր մեդիան» եւ «Հ2»-ը, որոնք այս մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվեցին: Ի՞նչ կլինեն հաջորդ քայլերը, իրավական ի՞նչ քայլեր է ենթադրում այս մրցույթը, դատարանում գտնվող գործը, արգելանքի տակ գտվող սլոթը եւ այլն, դեռ պարզ չէ, ուստի մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- ասաց Բագրատ Եսայանը՝ նկատելով, որ խնդիրն ավելի շատ իրավաբանների հարթությունում է, նաեւ՝ օրենքի անկատարության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031