Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ուժեղացված հսկողություն Գյումրիում․ ո՞ւմ են փնտրում ոստիկանները

Դեկտեմբեր 02,2022 20:35

Ոստիկանության պարեկային ծառայությունն այսօր ուժեղացված հսկողություն է  իրականացնում Գյումրու Անի թաղամասում ու կենտրոնական հատվածում, մասնավորապես Շիրակի մարզպետարանի մոտակայքում։

Քաղաքային տրանսպորտով երթևեկելիս՝ ականատես եղանք, թե ինչպես  պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանական մի քանի մեքենաներով, հատ-հատ կանգնեցնում էին ծայրամասային Անի թաղամասից դեպի կենտրոնական հատվածներ ուղևորվող վարորդներին՝ պահանջելով փաստաթղթերը ու զննելով մեքենաները։

Այսօր նույնիսկ կանգնեցնում էին քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ դարձյալ պահանջելով փաստաթղթղեր ու ուսումնասիրելով ուղևորներին։

Ուժեղացված այս հսկողությունն առիթ է տվել  շատերին ենթադրելու, որ արտառոց մի բան է կատարվել, և որ  ոստիկանները կասկածյալի են փնտրում։

Սակայն ոստիկանությունից տեղեկացանք, որ ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031