Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, չփորձվես մեռնել դատավարությունից առաջ»․ Աշոտյանը դիմեց Փաշինյանին

Դեկտեմբեր 14,2022 19:55

«Ի տարբերություն այս կապիտուլյանտների, մենք «Եռաբլուրը» չենք ուրացել։ Որքան էլ սրանք ասեն, թե «թուրք» լինելուց չեն վիրավորվում, որքան էլ Ալիեւից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, մենք ասում ենք՝ թքած ունենք այդ պիղծ արժեքների վրա»,-Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով ձեռքերը լվացել է Արցախից, եւ անգամ Արցախի անկախության հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի տասին, ծպտուն չեն հանել։

ՀՀԿ մյուս փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց․ «Այդ սրիկաներն ասում են, թե ստեղծված իրավիճակում ՀՀ-ն անելիք չունի, որ դա Արցախի եւ ՌԴ-ի խնդիրն է։ Այս իրականության մեջ նորմալ հայը չի կարող նորմալ ապրել»։

Անդրադառնալով ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց․ «Գիտեմ, որ ավելի կտրուկ գործողություների կարիք կա, որի համար քաղաքական որոշում է պետք։ Պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի այդպիսի քաղաքական որոշում»։ Ապա Աշոտյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ես գիտեմ, որ շատերը քո մահն են ուզում, բայց այստեղ ես պետք է հակառակվեմ ժողովրդին։ Նիկոլ, չփորձվես մեռնել դատավարությունից առաջ։ Դու պետք է դատվես, ապրես ու տանջվես»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031