Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով․ Արսեն Թորոսյան

Դեկտեմբեր 18,2022 16:34

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Գորիսում էի, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել մեր արցախցի հայրենակիցները, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։

Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով, իսկ նրանց բժշկական օգնության հարցերով էլ զբաղվում է Գորիսի բժշկական կենտրոնը։

Գորիսի ԲԿ տնօրենի հետ այցելեցինք երկու պացիենտների, որոնք հետվիրահատական խնամք են ստանում ԲԿ անձնակազմի կողմից և բարեհաջող ապաքինվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031