Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

Դեկտեմբեր 18,2022 22:15

Armsport.am – Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

Առաջին 15 րոպեներն անցան արգենտինացիների առավելությամբ․ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չէին հեռանում մրցակցի կիսադաշտից ու անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, սակայն կամ ֆրանսիացի պաշտպաններն էին տեղում, կամ գնդակը դարպասին չէր հասնում։

Ֆրանսիացիները ևս որոշ դրվագներում վտանգ ստեղծեցին Մարտինեսի դարպասին, բայց դրանք ևս գոլի չվերածվեցին։

Իսկ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

36-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիա ստեղծեցին արգենտինացիները․ Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

Խաղի տեմպը բավականին ընկել էր, թվում էր՝ Ֆրանսիան արդեն համակերպվել է պարտության հետ, իսկ Արգենտինան շտապում է տոնել չեմպիոնությունը, սակայն 80-րդ րոպեին խաղը գլխի վայր շրջեց Կիլիան Մբապեն․ նախ, արգենտինացիների կանոնների խախտումից հետո ֆրանսիացի հարձակավողն անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցը, իսկ մեկ րոպե անց տուգանայինի մատույցներում Թյուրամի փոխանցումից հետո ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ 3-3։

Չափազանց ակտիվ լրացուցիչ ժամանակից հետո սկսվեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիների նյարդերը և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031