Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նախատեսվում է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում. ներդրումային կոմիտեի նիստում հավանության արժանացած ծրագրերը

Դեկտեմբեր 21,2022 18:02

Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստում ներկայացվել և հավանության են արժանացել՝

✅ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը: Ծրագիրը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում:

✅«Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» ներդրումային ծրագիրը: Նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ:

✅«Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացման ծրագիր» ներդրումային ծրագիրը։ Ծրագրի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում, տեխնիկայի և ծրագրային ապահովման ձեռքբերում:

📌Էկոնոմիկայի նախարարությունը հրավիրում է կազմակերպություններին մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների պատրաստման մրցույթին։

Մանրամասներն՝ այստեղ

Էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031