Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղացված հսկողություն Գյումրիում․ բերման են ենթարկել քրեական հեղինակությունների

Դեկտեմբեր 23,2022 20:00

Երկու օր է՝ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Գյումրիում ՝ հատ-հատ կանգնեցնելով բոլոր մեքենաները, զննելով բեռնախցիկները,  պահանջելով վարորդների փաստաթղթերը։ Այսօր կեսօրին նման իրավիճակ էր Գյումրու կենտրոնում՝ Հայուհու հրապարակում։

Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կանխարգելիչ գործողություններ է իրականացնում, իսկ երեկ երեկոյան՝ ժամը 20․00-21․00 հատվածում, կանխարգելիչ աշխատանքներ է կատարել հանցավոր հեղինակություններին, թմրամոլներին բերման ենթարկելու ու ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։

Մեր տեղեկություններով, տասնյակից ավելի քրեական հեղինակություններ են տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, կամավոր զենք-զինամթերք հանձնելու դեպքեր են գրանցվել, հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, հատկապես մարիխուանա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031