Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով. ՀՀ ՊՆ

Դեկտեմբեր 27,2022 14:18

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են:

Պատասխան. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031