Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի միջանցքի առաջին դեպքից հետո, հարցվողների մի մասը նախորդ շաբաթվա իրենց իսկ գնահատականները բացարձակապես մերժող գնահատականներ տվեցին թե ներքին, և թե արտաքին քաղաքականության վերաբերյալ. «Հանրապետություն կուսակցություն»

Դեկտեմբեր 27,2022 23:50

Սույն հետազոտավերլուծական աշխատանքները իրականացվել են «Հանրապետություն» կուսակցության պատվերով, համաձայն պայմանագրի, 2022 թվականի նոյեմբրի 15-ից մինչև դեկտեմբերի 15ը  ընկած ժամանակահատվածում։ Տվյալների երկրորդական վերլուծությամբ վերհանվել է հիմնական պատկերը, այնուհետ առաջնային որակական տվյալներ են հավաքվել՝ հետազոտության վերջնական նպատակին հասնելու համար։

Քանակական տվյալների աղբյուր է ընդունվել Կովկասյան Բարոմետր (ԿԲ) 2021-2022 թվականին անցկացված հետազոտությունը, հաշվի առնելով ակադեմիական չափանիշներին համապատասխանությունը, անցկացնող կազմակերպության անաչառությունը և տվյալների հավաքագրման գործընթացի վերահսկելիությունը։ Հանրային դաշտում առկա այլ հետազոտական կազմակերպություններ ունեն խիստ արտահայտված ներքին քաղաքական դիրքորոշում կամ զուտ կոմերցիոն ուղղվածություն ինչը խիստ սահմանափակումներ է դնում վերջիններիս հավաքագրված տվյալների օգտագործման վրա։

Համալրող որակական տվյալների հավաքագրումը իրականացվել է խորքային հարցազրույցների միջոցով։ Որպես հիմք ընդունելով քանակական ԿԲ հետազոտությունից վերծանված թիրախավորումը, ընտրվել էր 4 տիպային մոդելի չափանիշներ, որոնցից ստացված տվյալները օգտագործվել են քանակական տվյալների համալրման համար։

Սույն մեթոդաբանությունը ունի մի շարք գիտական սահմանփակումներ և կիրառելի է տենդենցների դուրսբերման համար։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հետազոտության ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր քաղաքական իրադարձությունները խիստ ազդեցություն են թողել հանրության ներկայացուցիչների գնահատականների վրա։

Մասնավորապես, Բերձորի միջանցքի առաջին դեպքից հետո, հարցվողների մի մասը նախորդ շաբաթվա իրենց իսկ գնահատականները բացարձակապես մերժող գնահատականներ տվեցին թե ներքին, և թե արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Հանրապետություն կուսակցություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031