Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում հարաբերությունների փոխելու ուղերձը՝ ադրբեջանցիների հետ հաշտվելն է։ Սա է մաղթել վարչապետը»․ Լաուրա Բաղդասարյան

Հունվար 01,2023 12:44

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ ես ուշադիր, հիմա, այս նոր տարվա առաջին օրվա առավոտյան ժամերին շատ ուշադիր կարդացի Հայաստանի ու Ադրբեջանի գործող ղեկավարների տարեմուտյան ուղերձներն առ իրենց ժողովուրդներ։

Ինչ մեղքս թաքցնեմ, հրաշքների միշտ եմ քիչ հավատացել, քանի որ իմ փորձը ցույց է տվել, որ այսօր չլուծես խնդիրդ, այն միեւնույն է քեզ ուղեկցելու է նաեւ «երկուշաբթի», այն օրը, որի հետ միշտ հույս ես կապում՝ «երկուշաբթիից կսկսեմ», «այս եկած, նոր տարին գուցե ավելի լավը լինի»։

Որքան էլ գրկենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին, միեւնույն է նրանց շրջափակումը դրանով չի հանվելու, մանավանդ, եթե դա (նրանց ամուր գրկելը ) վերբալ անում է նաեւ ՀՀ վարչապետն իր տարեմուտյան ուղերձում։ Այդ մենք պետք է մտքով գրկենք նրանց, մենք, որ չունենք որեւէ լծակ, գետնի վրա իրական զարգացող գործընթացների լիարժեք պատկերացում, լայնությամբ ու խորությամբ, ոչ թե ՀՀ վարչապետը, որը մեր փրկությունը սահմանում է որպես անապատի միջով՝ Երկիր Նաիրիից դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն մղված հանրություն: Իսկ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին պատվիրում է «տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխել»։

Կարճ ասած, որն է լինելու այս նոր տարում Հայաստանի այսպես կոչված ասիմետրիկ ռազմավարությունը՝ դա այս նշված քառակուսի կիլոմետրերում այսպես կոչված «աննախադեպ» զարգացումն է, ի դեպ, կներեք, ավելի սպիտակ ու փափուկ զուգարանի թուղթ ունենալը նախկինի համեմատ, էլի կարելի է աննախադեպ գնահատել։

Ինչ որ է, ես որեւէ բարոյական իրավունք չունեմ Ղարաբաղում հիմա ապրող մեր հարազատներին (բառիս բուն , ոչ թե պաթետիկ իմաստով) ու ինձ անծանոթ հայրենակիցներին կոչ անել անպայման, չնայած ամեն ինչի մնալ Ղարաբաղում, այն հայկական պահելու համար։ Այո, կան լիքը մարդիկ, որոնք հիմա արդեն մտածում են ճանապարհը բացվելուն պես դուրս գալ ԼՂՀ-ից, կան մարդիկ, որոնք չեն անելու դա, քանի որ կամ սկզբունքորեն որոշել են մնալ, քանի որ դա իրենց տունն է (թեկուզ ոչ բարեկեցիկ, բայց ՔՈ ՏԱՆԸ միշտ ավելի լավ է, այնպես չէ՞), կամ ուղղակի հնարավորություն չունեն ուրիշ տեղ գնալու։ Չունեն, եւ վերջ։

Տարածաշրջանում հարաբերությունների փոխելու ուղերձը՝ ադրբեջանցիների հետ հաշտվելն է։ Սա է մաղթել վարչապետը։ Ուրիշ վերծանում չկա։

Չգիտեմ, ինչ ասեմ, սիրելի ծանոթներ ու անծանոթ ապրիորի հարգելիներ։ Լինենք ռեալիստ, չունենանք սպասելիքներ ոչ ոքից։ Քանի որ չափից մեծ սպասելիքները միշտ խաբուսիկ են։ Առհասարակ սպասելիքները կոնտրպրոդուկտիվ են։ Եթե սպասելիք չունես, ինքդ ես մի բան անում։

Հ.Գ. Ի դեպ, Ալիեւն իր ելույթում բացարձակ ստորակետ անգամ չի հնչեցնում, որը կարող է հասցեագրված լինել Արցախի հայերին։ Այն «այսպես կոչված իր քաղաքացիներին», որոնց նա պատրաստվում է տալ իրավունքներ։ Այսինքն՝ 0 իրավունքներ։ Հիմա ասեք ինձ խնդրեմ, ոնց փոխեն տարածաշրջանում հարաբերությունների տրամաբանությունը Քարին տակի մեր հարազատները, որոնք Ստեփանակերտում են հիմա ապրում։ Ես օրինակ, չգիտեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031