Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սուր հոտը կապված է մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ․ ԱԻՆ

Հունվար 01,2023 20:29 Share

Հունվարի 1-ին, ժամը 17։15-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

Նծված վարչական շրջաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել