Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Ռոբերտ Քոչարյանի ոչ կողքը գտնված անձն եմ, ոչ էլ, ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակացույցը չգիտեմ». Ռուստամյանը՝ Քոչարյանի լռության մասին

Հունվար 16,2023 16:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցրեցին՝ ձեր դաշինքի առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, ի՞նչն է պատճառը: Նա պատասխանեց. «Մենք նախ «Հայաստան» խմբակցությունով գրեթե ամեն օր այդ մասին խոսում ենք: Այստեղ որեւէ տարբերություն գոյություն չունի»: Լրագրողները հիշեցրին՝ ունի, որովհետեւ նա ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ՝ Ռուստամյանն արձագանքեց. «Ունի, ինքը իր մասով հարմար կգտնի, դրա մասին կխոսի»:

Արմեն Ռուստամյան

Հարցին՝ ձեզ չի՞ զարմացնում այս լռությունը՝ Ռուստամյանը չհամաձայնեց. «Չէ, նախ, լռություն չկա այստեղ: Ռոբերտ Քոչարյանի հետ այս ամեն ինչը քննարկվում է, բայց մենք մեր որոշումները կայացնում ենք միասին եւ այդ որոշումների մասին է, որ ես հիմա հայտարարում եմ: Ես Ռոբերտ Քոչարյանի ոչ կողքը գտնված անձն եմ, ոչ էլ: Ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակացույցը չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: