Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ե՛ւ կուսակցության, ե՛ւ կառավարության ծրագրերում կրկնվում է՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը», սակայն ՔՊ-ականները շարունակաբար հայտարարում են, որ արդեն ռուսական խաղաղապահն է պատասխանատուն. «Ժողովուրդ»

Հունվար 17,2023 10:17

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը։ Ըստ Աղաջանյանի՝ արցախցիների անվտանգության երաշխավորը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, միայն ռուս խաղաղապահներն են։ Նույն հարցազրույցում Աղաջանյանը կարծիք էր հայտնել նաեւ, որ առկա միակ ռեսուրսը արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցով միջազգային հանրության կողմից ճնշումներն են։

ՀՀ-ն, ըստ Աղաջանյանի, չունի որեւէ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրս դրանց ապահովման համար։

Այս հայտարարությունները, սակայն, հակասում են պատերազմից հետո իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանն ու ներկայացրած նախընտրական ու կառավարության ծրագրերին։

Իսկ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Այսինքն՝ ե՛ւ իշխող կուսակցության, ե՛ւ 2021-ին ընդունված կառավարության ծրագրերում կրկնվում է նախադասությունը, որ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը», սակայն թե՛ Էդուարդ Աղաջանյանը, թե՛ այլ ՔՊ-ականներ շարունակաբար հայտարարում են, որ արդեն ռուսական խաղաղապահն է պատասխանատուն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031