Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն ունի բազմաթիվ թերություններ, իսկ ՆԳ նախարար է նշանակվել հենց այդ թերությունների հասցեատերը. Սերգեյ Ղահրամանյան. «Հրապարակ»

Հունվար 17,2023 11:50

Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելու փաստն այնքան է բորբոքել քաղհասարակության այս հատվածին, որ անգամ 3 հասարակական կազմակերպություն դադարեցրել է աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում։ Դրանք են` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները:

Մենք զրուցեցինք նաեւ «Վարորդի ընկեր» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

Ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել ձեր աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում: Դա Վահե Ղազարյանի նշանակումո՞վ էր պայմանավորված:

– Որպեսզի այլ տպավորություն չստեղծվի, կարող եմ ընթերցել մեր հրապարակումը, որն արել ենք: Բուն պատճառներն այնտեղ արտացոլված են:

Եկեք բացենք փակագծերը: Կոնկրետ Վահե Ղազարյանի անձո՞վ է պայմանավորված:

– Ոչ թե կոնկրետ Վահե Ղազարյանի անձն է խնդիրը, այլ այն, որ ՆԳ նախարարը ոստիկանական համակարգից է նշանակվել: Մենք կարող ենք անձերին մի կողմ թողնել, դա չէ առաջնային խնդիրը, սակայն քննարկումները մշտապես եղել են այն ֆոնի վրա, որ ներքին գործերի նախարար պետք է քաղաքացիական անձ նշանակվի, այլ ոչ թե ոստիկան: Նախարարը պետք է լիներ ոստիկանության համակարգից անկախ անձ: Նախարարության պատասխանատուն պետք է քաղաքականություն մշակող լինի, այլ ոչ թե ոստիկան:

Ասում են՝ ձեր թեկնածուն Դանիել Իոաննիսյանն էր:

– Դժվար թե Դանիել Իոաննիսյանը համաձայներ: Թեկնածուների կոնկրետ անուններ չենք քննարկել, սակայն ֆոնն այն է եղել, որ նախարար պետք է նշանակվի քաղաքական մարդ, ով կկարողանա լիարժեք տիրապետել թե՛ իրավական կողմին, թե՛ քաղաքականապես կայացած կլինի եւ որոշակի գիտելիքներ կունենա ռազմական գործից: Ի վերջո` ՆԳՆ-ն ուժային կառույց է: Ոստիկանությունն ունի բազմաթիվ թերություններ, իսկ ՆԳ նախարար է նշանակվել հենց այդ թերությունների հասցեատերը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031