Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ չկանգնեք զոհվածների ծնողների կողքին, Հայաստանն ուշքի չի գա»․ Արցախի հերոսի մայր

Հունվար 20,2023 19:15

«Այսօր մեկն է զոհվում, հաջորդ օրը մեկ ուրիշն է զոհվելու։ Այսպես շարունակվելու է, մինչեւ հայ ժողովուրդը սպառվի։ Որդիս նահանջի հրամանը չի լսել եւ Արցախն է պաշտպանել։ Այսօր նահանջի տեղ չունենք։ Արցախը շրջափակման մեջ է։ Ողջ աշխարհը խոսում է Արցախից, բացի մեր ղեկավարությունից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին՝ ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Նա դիմեց հանրությանը․ «Մինչեւ չկանգնեք զոհվածների ծնողների կողքին, ճիվաղը գահընկեց չի լինի, Հայաստանն էլ ուշքի չի գա։ 15 տղաներ ողջ-ողջ այրվեցին։ Դիվերսիայի վարկած կա, բայց Նիկոլը բենզինի վարկածն է առաջ բերում՝ փեշերը փռելով թուրքերի վրա»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031