Դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագման միլիարդների հասնող գույք ու ակտիվներ: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատախազության հայցի քննությունն էր, մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումի լրացված տարբերակը:

Նույն անձանցից բռնագանձել նաեւ Գեղի գոլդ ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը: Նույն անձանցից բռնագանձել Երեւանի Տերյան հասցեում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական միջին արժեքը, որը կազմում է 165 միլիոն 422.500 դրամ:
Դատախազությունը նաեւ պահանջում է Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 77 միլիոն 367.500 դրամ:
Կարդացեք նաև
Դատախազության մեկ այլ պահանջով՝ Սուրիկ Խաչատրյանի մյուս որդուց՝ Տրդատ Խաչատրյանից առաջարկվում է բռնագանձել, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, Երեւանի Ուլնեցի հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 130 միլիոն 910.000 դրամ:
Դատախազությունը պահանջում է նաեւ Տրդատ Խաչատրյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել Լեռ –էքս ընկերության 100 տոկոս բաժնեմասը:

Վարդան Բարսեղյանից բռնագանձել Toyota Camry մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենա, ինչպես նաեւ բռնագանձել մեկ ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը:
Սուրիկ Խաչատրյանին փոխկապակցված մեկ այլ անձից՝ Մանվել Մալինցյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել Porshe մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 15 միլիոն 180.000. դրամ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































