Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր

Փետրվար 02,2023 19:55

Փետրվարի 2-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Մասնավորապես, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, դանակներ, սվին, զրահաբաճկոն և այլն։ Նմանօրինակ միջոցառումները, որոնք միտված են հանցավորության դեմ պայքարին, շարունակական են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728