Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուն է տեղում․ Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փետրվար 06,2023 09:52

Փետրվարի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

Բքի պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728