Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիշտը վաղեմություն ժամկետ չունի։ Հայ ժողովրդի համար դեռ թարմ են 88-ի ավերիչ երկրաշարժի վերքերը». Երվանդ Թարվերդյան

Փետրվար 07,2023 15:46

«Երեկ Թուրքիայի և Սիրիայի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ցավոք զոհվել են նաև մեծ թվով ազգությամբ հայ քաղաքացիներ։

Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Մենք բոլորս պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը և եթե կա օգնության կարիք որևէ օղակում, ապա պատրաստ ենք միանալ այդ նախաձեռնություններին։

Վիշտը վաղեմություն ժամկետ չունի։ Հայ ժողովրդի համար դեռ թարմ են 88-ի ավերիչ երկրաշարժի վերքերը, բայց նաև ինքներս մեզ վերագտնելու և հզորանալու մեծ խոհեմությամբ ենք օժտված։

Ուժ և կորով մեր հայրենակիցներին»։

Երվանդ Թարվերդյան
ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ կուսակցության հիմնադիր-նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728