Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Եթե գիտակցում ես, որ որոշել են վերացնել ՀՀ ինքնիշխանությունը, ինչպե՞ս ես պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել քո ինքնիշխանությանը սպառնացող սուբյեկտի հետ. «Հրապարակ»

Մարտ 04,2023 10:40 Share

Երբ Եւրոպայում մեր երկրի առաջին դեմքը խոսում է այն մասին, թե Ադրբեջանի նախագահը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կոչվում է «արեւմտյան ադրբեջան» եւ եւրոպացիաներին բացատրում է․ «Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արեւմտյան ադրբեջան» է», ուզում ես ամոթից մեռնել։ Բայց սրան հաջորդում է մեկ այլ՝ ավելի ամոթալի միտք․

«Ես ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․․․ եւ պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության»։

Եթե դու գիտակցում ես, որ թշնամին որոշել է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը եւ դրա փոխարեն ստեղծել «Արեւմտյան Ադրբեջան», ապա ինչպե՞ս ես պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել քո ինքնիշխանությանը սպառնացող սուբյեկտի հետ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել