Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած քաղաքացիներին հորդորում են պատվաստվել

Մարտ 06,2023 14:38

Այս պահին Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների և կոնտակտավորների հայտնաբերման համար, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն: Ընդհանուր առմամբ կատարվել է 146 պատվաստում: Ոլորտի պատասխանատուները կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Այն անձինք, որոնք փոքր տարիքում չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստման մասին, նույնպես կարող են մոտենալ հաշվառման պոլիկլինիկա պատվաստվելու համար, գործընթացն անվճար է:
***
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գծանշում, ճանապարհային երթևեկության նշանների տեղադրում և միջնապատերի տեղադրում. ներկայացված առաջարկներով պայմանավորված՝ քաղաքի որոշ հատվածներում ճանապարհային փոխվել է երթևեկության կազմակերպումը: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի:
***
Երևանի մետրոպոլիտենը նախանշում է հիմնանորոգել 2 հատ երեք վագոնանի շարժակազմ՝ համալրելով դրանք չշահագործվող կայանված միջանկյալ վագոններով։ Հիմնանորոգումից հետո շահագործվող շարժակազմերի քանակը կհասնի 16-ի, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը՝ փոքրացնելով  երթևեկության միջակայքը և ուղևորների համար հարմարավետ  երթևեկության միջավայր ստեղծելով:
***
Ավարտական փուլում է Աբովյան պուրակի հիմնանորոգումը: Ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինեն կանաչապատման նոր լուծումներ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
***
Երևանյան շինհրապարակները պետք է ձևավորվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Քաղաքաշինության կոմիտեի հետ, անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև  օրենսդրական փոփոխություններ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031