Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը. Մարիամ Խալոյանը վկայություն է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Մարտ 13,2023 14:49

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը վկայություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին՝ հորդորելով Կոնգրեսին օգնել կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը: Այդ նպատակով Համագումարն իր վկայության մեջ պահանջեց 100 միլիոն դոլար՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու, 50 միլիոն դոլար՝ Արցախին աջակցություն ցուցաբերելու և 2 միլիոն դոլար՝ ականազերծման աջակցության համար, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառում, ինչպես նաև խաղաղության գործընթացի խթանում։

Համագումարի վկայությունը ներկայացվեց Ներկայացուցիչների պալատում շրջանառվող նամակից անմիջապես հետո, որն առաջնորդեց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովին, և որն ամրապնդում է հիմնական կոնգրեսական առաջնահերթությունները Հայաստանի և Արցախի համար:

Համագումարը հստակ արտահայտեց իր խորին մտահոգությունն Արցախը շրջապատող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և այս պահանջներն է ներկայացնում՝ ի դեմս վերահաս ցեղասպանության, «հաշվի առնելով 2019թ.-ին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ճնշող մեծամասնությամբ ընդունումը, որին հաջորդեց նույն թվականին Սենատի կողմից ընդունումը, (Համագումարը) հույս ունի, որ Կոնգրեսը կանի իր մասով անհրաժեշտը՝ կանխելու երկրորդ Հայոց ցեղասպանությունը»:

Համագումարն իր վկայության մեջ հայտարարեց, որ Արցախի համար պահանջվող աջակցությունը «կօգնի պաշտպանել խոցելի քրիստոնյա ժողովրդին, ինչպես նաև հնարավորություն կտա նրանց վերանորոգել իրենց համայնքները, վերակառուցել իրենց կյանքերը և վերաբնակեցվել իրենց օջախներում»:

Ադրբեջանի սանձարձակ հակահայկական քաղաքականության պատճառով օգնություն տրամադրելը կծառայի նաև «որպես ԱՄՆ-ի համար տարածաշրջանում ներկայություն ունենալու հնարավորություն և կարևոր հաղորդագրություն կուղարկի ժողովրդավարական կառավարման նկատմամբ Ամերիկայի հանձնառության մասին՝ ի դեմս բռնապետների, որոնք ոչ մի այլ բան չէին ցանկանա տեսնել, քան ժողովրդավարական ազգերի անկումը»:

Չնայած 2020թ.-ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը, որով հստակեցվեց, որ Ադրբեջանը պետք է «երաշխավորեր Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անվտանգությունը», Ադրբեջանը հերթական անգամ խախտեց միջազգային համաձայնությունը և արգելափակեց Լաչինի միջանցքը։ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, որը ժամանակին հարյուրավոր տոննաների առաջին անհրաժեշտության ապրանքներ էր մատակարարում արցախահայությանը, երրորդ ամիսն է, ինչ փակ է։

Վկայության մեջ նաև ընդգծվեց, որ Ադրբեջանը հերքել է «շրջափակման հետ կապված ցանկացած պատասխանատվություն, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը բազմիցս կոչ է արել այն վերաբացել»։

Հայաստանին 100 միլիոն դոլար տրամադրելու պահանջի վերաբերյալ վկայության մեջ հայտարարվում է, որ ժողովրդավարական երկիրը «շարունակում է բախվել էկզիստենցիալ սպառնալիքներին» բռնապետական Ալիևի ռեժիմից, որն այժմ նաև անհիմն պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։

Վկայության մեջ ընդգծվեց նաև Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը դադարեցնելու և ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը կիրառելու կարևորությունը, ինչն ընդգծեց Ադրբեջանի կողմից «մարդու իրավունքների կոպիտ խախտումները 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո»։

«Ադրբեջանը չպետք է պարգևատրվի հայ ժողովրդի նկատմամբ իր բացահայտ և շարունակական ոտնահարումների համար, այդ թվում՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց պատանդ պահելու համար։ Այս առումով Համագումարը ուժգին աջակցում է զեկույցի տեքստային մասին ընդգրկմանը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, որոնք պատանդ են պահվում Ադրբեջանի կողմից»,– ընդգծվեց վկայության մեջ:

Վկայությունը եզրափակվեց՝ հորդորելով ԱՄՆ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկին, նպաստել կայունությանը և առաջ մղել խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ու «պահպանել Արցախի ժողովրդի ժողովրդավարության, ինքնորոշման իրավունքի և մարդու համընդհանուր իրավունքների հիմնարար սկզբունքները»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031