Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները ոստիկանների կողմից ծեծի են արժանացել

Մարտ 13,2023 22:44

Այսօր Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները, մասնավորապես՝ Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում հայտնելու խմելու ջրի հետ կապված խնդրից: Ոստիկանները փորձել են սաստել եւ ուժ են կիրառել, տեղի է ունեցել բախում ու քաշքշոց, որի հետեւանքով 3 հոգի ծանր վիրավորվել է: Կան նաեւ ձերբակալված անձինք:

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում այս առնչությամբ տեսանյութ է հրապարակել եւ գրել.

«Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները խմելու ջրի բացակայության պատճառով դուրս են եկել բողոքի ցույցի, որի հետևանքով  ոչ միայն ջուր չեն ստացել, այլև արժանացել են ոստիկանների կողմից ծեծի: Ահա այսպես են Ադրբեջանում հարգվում իրենց իսկ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031