Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյանն է սպասարկում, դավաճան է, հիմա էլ ասում են՝ չէ, Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք». Թովմասյան

Մարտ 17,2023 23:03

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքից ու Տավուշից ահազանգեր է ստացել, որ թշնամին զինտեխնիկա է կուտակում: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց. «Կոնկրետ Սյունիքին չէր վերաբերում, ամբողջ Արցախի երկայնքով, երբ ասում եմ Գեղարքունիք, նկատի ունեմ Գեղարքունիքից մինչեւ Վայոց ձոր ամբողջ երկայնքով: Ես անհանգստացել եմ, որպես պատգամավոր, անհրաժեշտություն եմ համարել այդ արձագանքը հնչեցնել միջազգային գործընկերների մոտ: Բուռն արձագանք կա, չեմ կարող հրապարակել: Գրեթե բոլորից ստանում եմ արձագանք, բայց ոչ բոլորն են համաձայնում դա հրապարակել: Ամենաբարձր մակարդակով արձագանքում են, որ իրենք հետեւում են իրադարձություններին ու կփորձեն հետեւել՝ կանխելով որոշ գործողություններ: Ես ահազանգեր ստանում եմ քաղաքացիներից ու զինվորականներից, ովքեր շարժ են նկատում»:

Նա ասաց, որ այսօր հանձնաժողովի նիստին հրավիրել է ՊՆ  նախարարին, ԱԳՆ-ից ներկայացուցչի, բայց որեւէ մեկը չի եկել, կառավարությունը հարմար չի համարել, որ նրանք գան հանձնաժողով ու հաշվետվություն տան, թե ինչպես են ծախսել բյուջեն:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ բանակցողը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյանը նախ պետք է ուսումնասիրեր, հասկանար ով է Ալիեւը, նոր գնար զրոյական կետից, որ այս պատուհասը մեր գլխին չբերեր. «Մենք այլընտրանք չունենք, պետք է բանակցենք, բայց բանակցողին պետք է փոխել, որ ազգային շահը առաջը տանենք: Իսկ 2 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանն ու ազգային շահը, առավել եւս՝ Արցախի շահը անհամատեղելի են»:

Խոսելով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից հետո Անդրանիկ Քոչարյանի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին գովեստի խոսքերից՝ Թովմասյանն ասաց, որ ենթադրվում է, Օնիկ Գասպարյանը այլեւս չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ արժանացել է այդպիսի խոսքերի: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին,նա նշեց, որ որքան էլ փորձեն քավության նոխազ դարձնել նախկիններին, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանին, մեղավորը գլխավոր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանն է. «Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյանն է սպասարկում, դավաճան է, հիմա էլ ասում են՝ չէ, Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք բանակից: Չհանեիք: Դուք մարդուն պախարակում եք, հանում եք, հետո փոշմանում եք»: Թովմասյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանի հետ խոսել է պատերազմից հետո, մի շարք մտահոգիչ փաստեր է իրեն ասել պատերազմի վերաբերյալ ու նաեւ քննադատել պատգամավորներին, որ պատերազմի ընթացքում չեն արել անհրաժեշտ քայլերը պատերազմը դադարեցնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031