Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու

Մարտ 23,2023 16:49

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

📈Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։

📌Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման և ներդրումային հնարավորություններին։

🖇Նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031