Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորությունն այն է, որ իշխանությունն անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցի հանդեպ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Մարտ 27,2023 10:43

Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սթափ գնահատելով իրավիճակը, հատկապես այն, որ 2020 թ-ի սեպտեմբերյան պատերազմից անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի սահմանապահ գյուղերի անվտանգությունը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում, որի մասին փաստում են բազմաթիվ տեղեկություններ՝ հակառակորդի կողմից հարձակումների, դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների և սադրանքների մասին, ուստի վերոնշյալը կանխելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը 27.03.2023 թ. թիվ 770540 համարով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն է ուղարկել նախաձեռնության ռազմական փորձագետների՝ Սարգիս Գաբրիելյանի գլխավորությամբ մշակված՝ ՀՀ սահմանապահ ռազմականացված բնակավայրերի մասին օրինագիծը հետագա ընթացք տալու նպատակով:

Օրինագիծը պարունակում է ռազմականացված բնակավայրերի բնակիչներին կարգավիճակ տալու, սպառազինելու և ՀՀ Զինված ուժերի, ինչպես նաև ռազմականացված այլ ստորաբաժանումների հետ ինքնապաշտպանական համալիր համագործակցության միջոցառումների կազմակերպման նախագիծ, ապա այդ պատճառով հրապարակման ենթակա չէ:

Տպավորությունը այն է, որ օրվա իշխանությունը անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով, հակառակ դեպքում արդեն իսկ կունենայինք համապատասխան օրենք, սակայն այսօր ականատես ենք լինում սահմանապահ գյուղերի բնակիչների արտագաղթմանը և թշնամու առաջխաղացմանը, ուստի վերոնշյալ օրինագիծը անարձագանք թողնելով արձանագրվելու է, որ օրվա իշխանությունը դավադիր կերպով սպասարկում է Ադրբեջանի շահերը:

Հ.Գ. Մի ժողովուրդ, որ իր ուժը փնտրում է իր սահմաններից դուրս, կուրորեն իր պարտությունն է փնտրում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031