Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է «Մշակութամետը» մշակույթ առաջնահերթություն «սփռում» Երեւանից դուրս

Ապրիլ 03,2023 12:30

«Մշակութամետ»-ը կրթամշակութային նախաձեռնություն է, որի շրջանակներում կամավորական երիտասարդներն ամեն շաբաթ-կիրակի օրերին Երևանից մեկնում են տարբեր սահմանապահ համայնքներ և շարժական արվեստի դպրոցի օրինակով երեխաների համար պարբերական արվեստի կրթություն ապահովում։

«Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր Սիմա Օհանյանի խոսքով` հիմնական նպատակն է նոր սերնդին մեծացնել որպես գեղագիտական բարձր ճաշակ ունեցող, պետականամետ և հայրենատեր քաղաքացիներ։ Այդ ամենը հիմքում ունենալով` շեշտը դնում են հատկապես ազգային երգի, պարի, ազգային նվագարանների և մեր մշակութային գործիչների գործունեությանը ներկայացնելու վրա։

Հետաքրքրվեցինք` նախաձեռնությունը հիմնադրման օրվանից մինչև հիմա ի՞նչ ճանապարհ է անցել: «Երկու տարվա ընթացքում հասցրել ենք դասավանդել 4 գյուղերում` Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ, Արարատի մարզի Երասխ՝ սովորեցնելով ազգային երգ, պար, նվագարաններ, մշակութային գործիչների գործունեության մասին խոսելով, իսկ 2 գյուղերում` Արցախի Աղավնո և Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղ, այլ ֆորմատով։ Դասավանդել ենք 400-ից ավելի աշակերտի, ունեցել ենք մոտ 140 կամավոր և բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել տարբեր մարզերում»,- նշեց Սիմա Օհանյանը։ Մեր զրուցակիցս խոսքով. «Այսօր բավականին շատ ենք հանդիպում ցածրորակին, ու Երևանից դուրս ցավոք այն ավելի տարածված է։ Մենք որպես աղբյուր ընտրել ենք մեր արմատները և ամեն անգամ մեր մեծերի «օգնությանն» ենք դիմում, երբ դժվարությունների ենք հանդիպում։ Իհարկե, մեր կամավորներն էլ ունեն համապատասխան մասնագիտական կրթություն եւ ծանոթ են համաշխարհային արվեստի միտումներին»,- նշեց նա։
Սիմա Օհանյանը նշեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են Վարդենիսի շրջանում գտնվող սահմանապահ Գեղամասարում և հարակից գյուղերում դասերի մեկնարկ, ինչպես նաև ամառային ճամբար, որտեղ կհամախմբեն բոլոր գյուղերի երեխաներին, նրանք հնարավորություն կունենան մի շրջան միասին ապրել, ստեղծագործել և մտերմանալ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
01.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930