Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկում թվային փոխակերպումների ճանապարհը սկսվել է դեռևս 5-6 տարի առաջ. Արտյոմ Շամցյան` Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն

Ապրիլ 05,2023 16:59

 Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ներկայացնենք մեր փորձն ու հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում:

«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ներկայացնենք մեր փորձն ու հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը (լուսանկարում)՝ Երևանում մեկնարկած «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ի ընթացքում:

«Ֆինանսական ծառայությունների մատուցումն ընդամենը բանկային ծառայությունների մի մասն է: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր հաճախորդների ամբողջ փորձը փոխակերպենք և դրանք համապատասխան ծառայություններ մատուցենք, այսինքն՝ սկսելով ֆինանսական ծառայությունների փոխակերպումից՝ մենք անցում ենք կատարում, որպեսզի հաճախորդն ամբողջությամբ զգա թվային ծառայությունների փոխակերպման փորձը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital Forum-ի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի գլխավոր խոսնակը աշխարհում տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է՝ Քրիս Սքիները:

Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ այս ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակարգը և Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ինովացիոն և նորարար տեխնոլոգիաների, ինչպես նաև թվային տրանսֆորմացիայի հաբ։ «Մենք նախաձեռնեցինք այս ֆորումը, որովհետև հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն աշխատանքների ու փորձի մասին, որն ունեն ընկերությունները թվային տրանսֆորմացիայի ճանապարհին։

Նաև պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և Հայաստան բերել միջազգային փորձը։ Ինչպես Քրիսը նշեց՝ թվային տրանսֆորմացիան ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին է»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆորումն ամենամյա է լինելու, իսկ արդեն գործող պլատֆորմի շրջանակներում՝ ոլորտի մասնագետներ կհրավիրվեն ողջ տարվա ընթացքում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930