Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սողացող պատերազմի ամենաթեժ փուլում թշնամին մտնում է քո տարածք՝ շրջանցելով ամեն ինչ, հաց է ուտում քո տանը. Հովհաննես Գալստյան

Ապրիլ 11,2023 15:35

«Իրենք սկզբում տալիս են գիծը, կոորդինատները, հետո թշնամին գնում է իրենց հետեւից, իսկ ինչի՞ են գնացել այդ տուն, որովհետեւ այդ տանը կամազուրկ մարդիկ են, որովհետեւ կամքի ուժ ունեցող մարդիկ երբեք չեն շփվում այս իշխանության հետ: Իսկ այն մարդիկ, որոնք գնում են շփման, նշանակում է կաշառված են, ինչը հասկանալի է, եւ հավելյալ բացատրելու կարիք չկա»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ խոսելով իշխանությունների վարած քաղաքականության եւ Սիսիանի տներից մեկը մտած ադրբեջանցիների թեմայով:

Նրա խոսքով. «Այս իշխանությանը սատար են կանգնում միայն այն մարդիկ, որոնք շահ ունեն այս իշխանությունից, որն իրենց բարօրությունն ինչ-որ կերպ ապահովում է, եւ իրենք թքա՛ծ ունեն, թե իրենց կարճաժամկետ բարօրությունից հետո մենք ոնց ենք երկարաժամկետ ամեն ինչ կորցնում»:

Հովհաննես Գալստյանն ընդգծում է. «Շատ կարեւոր հարցեր են ծագում, օրինակ` Պաշտպանության նախարարը տուն առավ Երեւանում, վարչապետն էլ ասաց, որ ուրախ է, որ կառավարության անդամը տուն է առել, մինչդեռ պետք է ուրախ լինի, որ սովորական քաղաքացին է տուն առնում: Բոլոր հայ ընտանիքները թող բարով վայելեն իրենց տները, բայց քո ուղիղ խնդիրը այս սահմանները պաշտպանելն էր: Այդ ի՞նչ կարգի թափանցիկ են այդ սահմանները, որ ադրբեջանցիները մուտք են գործում Սիսիան, այն Սիսիանը, որ վերջերս ընտրությամբ ապացուցեց, որ կամազուրկ է: Ցույց տվեց, որ ապագա կա, եւ ապագան եկավ ձեր տուն: Հիմա մտնում են ձեր տները, հաց են ուտում, դասականի ասած՝ սա Կուստուրիցա է (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-Գ.Հ.): Սա աբսուրդ է, մտքի մեջ չտեղավորվող բան է, սողացող պատերազմի ամենաթեժ փուլում թշնամին մտնում է քո տարածք՝ շրջանցելով ամեն ինչ, հաց է ուտում քո տանը, քո տղամարդու հագուստը հագնում է, գնում է գյուղամեջ, խոսում է գյուղացիների հետ…»:

Ռեժիսորի խոսքով. «Ողբերգությունն այն է, որ դա չափազանց լավ ծրագրած գործողություն է, եւ այս գործողության իմաստն այն է, որ եթե չենք կարողանում ուղիղ խփել, որովհետեւ գերտերությունների խիստ արձագանքը կա, մասնավորապես Իրանը հայտարարել է, որ Հայաստանի սահմաններն իրենց կարմիր գիծն են, դրա համար էլ իրենք որոշել էլ են գնալ մյուս դասականի հուշած քիրվայության ճանապարհով, մեկ կմտնեն հաց կուտեն, երկու՝ կմտնեն հաց կուտեն, երրորդ կգնան խանութ, փող կտան, կսողոսկեն ընտանիքները:

Իրենք հասկանում են, որ այստեղ դիմակայություն չկա…Ամենամեծ հարվածներից մեկը, որ հասցրել են այս իշխանությունները, այն է, որ մեր հայրենակիցներին կամազուրկ դարձրել, դրա համար թշնամին կամաց-կամաց մտնում է տները: Ու տեսեք, թե ինչ կամային մոտիվացիա են տվել ադրբեջանցիներին, որ գնացեք գյուղ, ձեզ հետ ոչինչ չի պատահի, էդ այլեւս 1992 թվի հայերը չեն…Հիմա կռված, հաղթած հայերը վերածվել են հայերի, որոնք զրկված են ինքնապաշտպանության տարրական բնազդից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930