Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի բնակիչը կեղծ կտրոններ է պատրաստել՝ ներկայացրել բենզալցակայան

Ապրիլ 14,2023 12:34

✅️Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Էրիկ Պետրոսյանը զեկուցագիր է ներկայացրել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ 41-ամյա Ա. Պ.-ն, ս.թ. մարտի 29-ին իրենց տանը պատրաստել է կեղծ վառելիքի բացթողման կտրոն, իսկ մարտի 30-ին ժամը 12:30-ի սահմաններում նշված կտրոնով փորձել է Ա. Մկրտչյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանից գնել բենզին:

✅️Նույն բովանդակությամբ քաղաքացուց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ մարտի 30-ին անհայտ անձը «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՔՀ բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգումներից պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի 21-ամյա բնակիչ Վ.Ա.-ն մարտի 21-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում, «Կանցլեր» խանութում պատճենահանել է ընդհանուր 40 հատ կեղծ վառելիքի բացթողման կտրոններ և Ա. Մկրտչյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Ֆլեշ պլյուս» բենզալցակայանից գնել բենզին:

✅️ Իսկ ապրիլի 12-ին ժամը 21:00-ին, «Ֆլեշ Պլյուս» ՍՊԸ ավագ օպերատորը զանգահարելով ոստիկանության հերթապահ մաս, հաղորդել է, որ անհայտ անձը բենզալցակայանում կեղծ լիցքավորման կտրոն է տրամադրել:

Ստեփանակերտ քաղաքի վարչության ՔՀ բաժնի ծառայողները` ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված ստուգումներով պարզել են, որ Ստեփանակերտի բնակիչ Ա. Հ.-ն, ապրիլի 3-ին վերցնելով իր ծանոթներից մեկի` Գ. Շ.-ի անվամբ լրացված վառելիքի բացթողման կտրոնը, պատճենահանման միջոցով պատրաստել է թվով 3 կեղծ կտրոն, որից հետո նույն կեղծ կտրոններով նշված բենզալցակայանից գնել 30 լիտր բենզին:

Բոլոր դեպքերի ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930