Լրահոս
Օրվա լրահոսը

Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր. Սերժ Սարգսյան

Ապրիլ 14,2023 20:50

ՀՀ երրորդ նախագահ,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Վանիկ Զաքարյանի մահվան մասին: Ակնառու է Վանիկ Զաքարյանի ավանդը ոչ միայն հայկական շախմատի զարգացման ու հանրահռչակման գործում, այլև անչափ գնահատելի է նրա գիտական, մանկավարժական և հասարակական արգասավոր գործունեությունը, որի համար Վանիկ Զաքարյանը ժամանակին արժանվույնս գնահատվել է պետության կողմից՝ արժանանալով կոչումների և պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Վանիկ Զաքարյանի բազմակողմանի գործունեության մեջ շախմատը դարձել էր նրա երկրորդ մասնագիտությունը, և այդ բնագավառում նույնպես նա հասել էր փայլուն արդյունքների:

Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր՝ իր յուրահատուկ հումորով ու սուր մտքով, և ես հաճույքով եմ հիշում մեր շփումները: Աղոթում եմ նրա հոգու հանգստության համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում  մեր գիտական հասարակությանը, շախմատասերներին, վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին  և ընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930