Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան․ «Փաստ»

Ապրիլ 18,2023 09:00

Այն պահին, երբ ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման վերջին նախապատրաստություններն էին տեսնում, «Եռաբլուրում» հողին էին հանձնում Տեղի մոտ զոհված մեր զինվորականներից մեկին: Իրենց ծննդավայրերում՝ մյուս երեք զոհված տղաների հուղարկավորությունն էր: Իրակա՛ն, ո՛չ վիրտուալ Հայաստանում:

Այն ժամանակ, երբ իշխանական գվարդիան, Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը հարմար տեղավորված, ՄՀՀ-ում ուրախ-զվարթ ծափողջույններ էր հղում և գլուխ գովում, որ այդ մարզական միջոցառումը Հայաստան են «բերել», ադրբեջանական իշխանությունները շարունակում էին Արցախի շրջափակումը:

Այդ նույն ժամանակ շարունակվում էր ու տակավին շարունակվում է Հայաստանի օկուպացիան՝ ադրբեջանական ագրեսորների կողմից, որոնք ամրանում են հայկական տարածքներում, խրամատավորվում ու «տնավորվում» են ընդամենը մի քանի տարի, անգամ՝ մի քանի օր առաջ հայ հողագործին պատկանող արտերում ու դաշտերում, ինչպես դա տեսնում ենք, օրինակ՝ Տեղում, թեպետ միայն դա չէ: Առհասարակ, որ մի թելն էլ թեթևակի քաշես, այնքան խնդիրներ կթափվեն, որ էլ ասելու չէ:

Բայց պարզվում է, որ մի կարտոֆիլամարտը, մի ապտակախառը հարվածը, մի կարկառուն քպականի անհեթեթ հայտարարությունը կամ խուլիգանական վարքը, մի խոսքով՝ «օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան ու Հայաստանը կրծոտելով զավթելը, քան կենսական իրողություններն ու շոշափելի սպառնալիքները…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930