Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարվում է էթնիկ զտում: Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը». իրավական հարցերով փորձագետը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համաժողովում Արցախում առաջացած խնդիրներին

Ապրիլ 27,2023 15:35

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ «Խոշտանգումը և մարդասիրական ու մարդու իրավունքների կոպիտ այլ խախտումները» թեմայով համաժողովում ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, դրա և 2022-թ սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները։

Մասնավորապես, ներկայացվել են Ադրբեջանի կողմից կատարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունները, խոշտանգման ենթարկելու դեպքերը, Արցախի բնակչության ահաբեկմանն ուղղված գործողությունները, որոնց հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում տեղի բնակչությունը անելանելի իրավիճակով պայմանավորված կլքի իրենց տները, այսինքն՝ կատարվում է էթնիկ զտում։ Բացի այդ, նշվել է, որ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ ձևականորեն քրեական գործեր հարուցելով, սակայն փաստացի պատասխանատվության չենթարկելով պատերազմական հանցագործություններ կատարողներին, ավելին՝ վերջիններս ստանում են պետական պարգևներ, դրանով իսկ պետական բարձր մակարդակով խրախուսվում է հայերի նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելը։

Նիստի ընթացքում ԻՊԱՍ փորձագետը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին և մասնակից երկրներին ներկայացրել է կազմակերպության առաջարկները՝ պատերազմական հանցագործությունների կանխարգելման և հանցագործներին պատասխանատվության բերելու գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Մանրամասները՝ այստեղ։ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930