Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն Իջևանում մասնակցել է ծառատունկի

Ապրիլ 29,2023 16:10

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Իջևանի քաղաքի Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղ  համապետական շաբաթօրյակի շրջանակներում Իջևանի համայնքապետարանի կողմից իրականացվում էր ծառատունկ։

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը վարչապետին ներկայացրեց հուշահամալիրի տարածքում նախատեսված` Քառասունչորսօրյա պատերազմում զոհված հայորդիների  հիշատակին նվիրված հուշահամալիրի և պուրակի կառուցման  ծրագիրը, որի մեկնարկը կտրվի առաջիկայում։ Նշենք, որ ծրագիրն արդեն իսկ հաստատվել է Իջևան համայնքի ավագանու կողմից:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930